Բաժիններ՝

Երևան-Մոսկվա ինքնաթիռում ուղևոր է մահացել

Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններից մեկում վայրէջք կատարած ինքնաթիռում մահացած ուղևոր է եղել: Տեղեկացվում է, որ ինքնաթիռը Մոսկվա է ժամանել Երևանից: Այս մասին տեղեկացնում է «Ռեգիոն-Օնլայն»-ը` հղում անելով իր աղբյուրին:

«Մահացած ուղևորը հայտնաբերվել է, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել: Այժմ իրավապահները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները»,- պատմել է աղբյուրը, ով ծանոթ է Մոսկվայում տիրող իրավիճակին:

Դեռ անհայտ է, թե ով է մահացել՝ տղամարդ, թե կին: Մահացածի տարիքը նույնպես չի հաղորդվում: Մարմինը կփոխանցեն փորձագետներին, որոնք կճշտեն մահվան հստակ պատճառը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031