Բաժիններ՝

Եվրամիությունն ակնկալում է, որ Թուրքիան կկատարի միգրանտներին վերաբերող իր պարտավորությունները

Եվրամիությունն ակնկալում է, որ Թուրքիան կկատարի ԵՄ-ի հետ սահմաններում միգրացիայի կասեցման վերաբերյալ ավելի վաղ ստանձնած պարտավորությունները, հաշվի առնելով, որ միությունը կատարում է պարտավորությունների իր մասը եւ աջակցում է Թուրքիային:

Այդ մասին հայտարարել են Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները Բրյուսելում կայացած բրիֆինգում։ «Մենք օգնում ենք Թուրքիային եւ հուսով ենք, որ նա կկատարի միգրանտների վերաբերյալ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները»,-ասել է ԵՀ-ի ներկայացուցիչը: Ավելի վաղ ԵՀ-ի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ Եվրախորհրդարանի ղեկավար Դավիդ Սասոլիի եւ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ մարտի 3-ին այցելելու է թուրք-հունական սահման եւ հանդիպելու այդ երկրի ղեկավարության հետ նոր միգրացիոն ճգնաժամի ֆոնին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս