Թբիլիսիում կողոպտել են Վրաստանի խոշորագույն բանկերից մեկի մասնաճյուղը
Թբիլիսիում զինված տղամարդը կողոպտել է Վրաստանի խոշորագույն առեւտրային բանկերից մեկի՝ Liberty Bank-ի (ավելի վաղ՝ Վրաստանի ժողովրդական բանկ) մասնաճյուղը: Ինչպես հայտնել է բանկի ներկայացուցիչ Դոդո Բոչրոիշվիլին, դա տեղի է ունեցել Դիղոմիի բնակելի զանգվածում։
Նրա խոսքով՝ հարձակվողն իր հետ տարել է փողերը, թե հատկապես որքան՝ նա չի ճշտել: Ոչ ոք չի տուժել: Վրաստանի ՆԳ նախարարությունը որոնում է կողոպտչին: Տեղում աշխատում են քրեագետները, հարցաքննում են բանկի աշխատակիցներին:
Տեղի ունեցածի փաստով ՆԳ նախարարությունում հետաքննություն են սկսել կողոպտման եւ զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: