Բաժիններ՝

Ֆիլիպինների մայրաքաղաքում պատանդներ վերցրած տղամարդը հանձնվեց ոստիկանությանը

Զինված տղամարդը, որ մարտի 2-ին ավելի վաղ տասնյակ մարդկանց պատանդ էր վերցրել Մանիլայի առեւտրի կենտրոնում, հանձնվել է ոստիկանությանը: Այդ մասին հայտնել է Manila Bulletin News թերթը։ Տասնյակ պատանդները, որոնց տղամարդը պահում էր մոտավորապես հինգ ժամ, ազատված են:

Ինչպես հայտնել է Rappler տեղական հրատարակությունը, պատանդառուն Virra Mallառեւտրի կենտրոնի պահպանության հեռացված աշխատակից է, որի երկրորդ հարկում նա պատանդների է պահում: Ավելի վաղ նա կրակ է բացել այնտեղ, տուժել է մեկ մարդ, նրան տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է որպես կայուն:

Նշվում է, որ պատանդների մեծ մասը առեւտրի կենտրոնի աշխատողներ են, իսկ պատանդառուն աշխատանքից ազատվել էր այն բանից հետո, երբ երկու շաբաթ չէր ներկայացել ծառայության, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս