Բաժիններ՝

Նիգերիայում զինյալներն ավելի քան 50 մարդ են սպանել գյուղի վրա հարձակվելիս

Ավելի քան 50 խաղաղ բնակիչ է զոհվել Նիգերիայի հյուսիսի Կադունա նահանգի Կերավա գյուղի վրա զինյալների հարձակման հետեւանքով: Այդ մասին գրում է Vanguard տեղական թերթը։
Թերթը հայտնում է, որ հարձակվողները եղել են «Բոկո հարամ» խմբավորման զինյալները: Թերթի տվյալներով՝ զոհվածների թվում կան երեխաներ ու ծերեր: Նշվում է, որ գրոհից անմիջապես հետո մեծ թվով ոստիկաններ են ժամանել միջադեպի վայր:

«Բոկո հարամ»-ն իսլամիստական խմբավորում է, որը գործում է Նիգերիայի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում, նաեւ հայտնի է որպես «Իսլամական պետության արեւմտաաֆրիկյան նահանգ»: Նրա զինյալները նաեւ հարձակումներ են կատարում հարեւան երկրների՝ Նիգերի, Կամերունի եւ Չադի տարածքներում: «Բոկո հարամ»-ը ձգտում է Նիգերիայի ամբողջ տարածքում հասնել իսլամական խալիֆայության ստեղծման եւ շարիաթի (իսլամական իրավունքի) նորմերի հաստատման:

ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին տասը տարվա ընթացքում Նիգերիայում «Բոկո հարամ»-ի ձեռքով 35 հազար մարդ է զոհվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս