Բաժիններ՝

Գորիի զինվորական հոսպիտալը վերակազմվել է կարանտինային գոտու

Վրաստանում կորոնավիրուսի հնարավոր տարածման պատճառով Գորիի զինվորական հոսպիտալը վերակազմվել Է կարանտինային գոտու: Այդ մասին հաղորդվում է Facebook-ում հանրապետության պաշտպանության նախարարության էջում։

Հոսպիտալը կսպասարկի ռիսկի խմբի մեջ մտնող պացիենտներին, եւ նրանց բուժումը տեղի կունենա երկրի առողջապահության նախարարության սահմանած ստանդարտներով: Պացիենտները, որոնք բուժում են անցել Գորիի զինվորական հոսպիտալում, բաշխվել են տարբեր կլինիկաների վրա: Այս պահին Գորիի շրջանային հոսպիտալում պառկած է չորս մարդ, որոնց նկատմամբ հսկողություն է իրականացվում: Անհրաժեշտության դեպքում հոսպիտալը կարող է ընդունել 180 հիվանդի: Կարանտինիային գոտու է վերածված նաեւ Վրաստանի խոշորագույն բժշկական հիմնարկություններից մեկը՝ Թբիլիսիի Հանրապետական հիվանդանոցը:

յն կարող է ընդունել 88 պացիենտի: Մարտի 2-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել երեք հոգու մոտ՝ երկու տղամարդու, որոնք ժամանել են Իրանից, ինչպես նաեւ երիտասարդ մի կնոջ մոտ, որը ժամանել է Իտալիայից, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս