Բաժիններ՝

Քրեական հետախույզները հայտնաբերել են օտարերկրացուն կողոպտողին

Փետրվարի 29-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում կողոպուտի դեպք արձանագրվեց։ Տուժողը օտարերկրյա քաղաքացի էր։ 18-ամյա աղջկան կողոպտել էին Սայաթ-Նովայի պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում։ Հաղորդման համաձայն՝ փետրվարի լույս 24-ի գիշերը մի երիտասարդ աղջկա կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն էր գործադրել ու բացահայտ հափշտակել պայուսակը, որի մեջ եղել էր փող, անձնագիր ու բանկային քարտ։

Մարաշի քրեական հետախույզների արագ արձագանքման ու ճշգրիտ օպերատիվ միջոցառումների շնորհիվ հանցագործությունը բացահայտվեց թարմ հետքերով։ Ոստիկանների տեսադաշտում հայտնվեց Երևանի Աէրացիա թաղամասի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ։ Դեպքի օրը՝ ժամը 15-ն անց 45-ի սահմաններում, կասկածվողն իրենց թաղամասում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք։ Նա տվել է խոստովանական բացատրություն։

Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև հափշտակված պայուսակը։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031