Բաժիններ՝

Իրավապահ մարմինները շփոթում են «հեղինակությունը» «քրեական հեղինակության» հետ

Բազմիցս անդրադարձել ենք բոդիբիլդինգի Հայաստանի չեմպիոն և աշխարհի առաջնությունում լավագույն տասնյակի մեջ ընդգրկված Վահրամ Հակոբյանի դեմ քրեական գործի հարուցման փաստին, որը հիմնված է մեկ կողմի ցուցմունքի վրա, ինչի արդյունքում, արդեն տևական ժամանակ է` հայտնի մարզիկը չի կարողանում վերադառնալ Հայաստան։

Մեր տեղեկություններով, Վահրամ Հակոբյանին առաջարկ է ներկայացվել միանալ այլ երկրի ֆեդերացիայի և հանդես գալ այլ երկրի դրոշի ներքո, և այսպես շարունակվելու դեպքում շատ շուտով նա ստիպված է լինելու ընդունել այդ առաջարկը և այլևս չի ներկայացնելու Հայաստանը, քանզի նման իրավիճակի շարունակական բնույթը լուրջ վտանգ է ներկայացնում նրա սպորտային կարիերայի համար։

Չնայած այն փաստին, որ այս գործը կառուցված է եղել մեկ կողմի ցուցմունքի հիման վրա, և իրավապահ մարմինների նախնական գործողություններում առկա են մի շարք ցցուն խախտումներ, մենք դեռևս զերծ կմնանք որևէ մանրամասներ ներկայացնելուց, մինչև որ սույն գործը պատշաճ կերպով կքննվի և գնահատականի կարժանանա դատարանի կողմից։

Սույս հրապարակումով մենք կկենտրոնանանք մեկ փաստի վրա. քանզի ամբողջ գործը կառուցված է մեկ` ենթադրյալ «տուժող» կողմի ցուցմունքի հիման վրա, հատկանշական է, որ այդ ցուցմունքները սկսում են այն անհիմն պնդմամբ, որ մարզիկ Վահրամ Հակոբյանը քրեական հեղինակություն է, ինչի պատճառով նրա հանդեպ կողմնակալ և ոչ արդար մոտեցում է ցուցաբերվել նախաքննության շրջանում։

Ստորև ներկայացնում ենք մի տեսանյութ, որում հանդիպել ենք Վահրամ Հակոբյանի հետ՝ ուսման տարիներին, և սպորտային կարիերայում առնչություն ունեցող անձանց հետ, և կարծիք ենք հարցրել նրա վերաբերյալ` որպես բնութագիր։

Հույս ունենք, որ այս բնութագիրը կօգնի Վահրամ Հակոբյանին ճանաչել այնպիսին, ինչպիսին նա կա:

Պատրաստեց Կամո Մայիլյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս