Զինված տղամարդը տասնյակ մարդկանց է պատանդ վերցրել Մանիլայի առեւտրի կենտրոնում
Զինված տղամարդը մոտավորապես 30 մարդու է պատանդ վերցրել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում: Ոստիկանությունը բանակցություններ է վարում նրա հետ։ Ինչպես հայտնել է Rappler տեղական հրատարակությունը, պատանդառուն Virra Mallառեւտրի կենտրոնի պահպանության հեռացված աշխատակից է, որի երկրորդ հարկում նա պատանդների է պահում:
Ավելի վաղ նա կրակ է բացել այնտեղ, տուժել է մեկ մարդ, նրան տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է որպես կայուն:
Նշվում է, որ պատանդների մեծ մասը առեւտրի կենտրոնի աշխատողներ են, իսկ պատանդառուն աշխատանքից ազատվել էր այն բանից հետո, երբ երկու շաբաթ չէր ներկայացել ծառայության:
Առեւտրի կենտրոնը փակված է, Սան Խուանի շրջանի ղեկավար Խավիեր Զամորան խնդրել է բնակիչներին՝ խուսափել այդ վայրից: Նրա խոսքով՝ պատանդառուի մոտ կա հրազեն ու նռնակներ: Ներկայում ոստիկանությունը բանակցություններ է վարում նրա հետ: Զամորայի խոսքով՝ չարագործը հանդիպում է պահանջում պահպանության այլ աշխատակիցների եւ մամուլի հետ:
Շրջանի ղեկավարը հրաժարվել է նշել պատանդներ վերցրած տղամարդու անունը: