ԿԺԴՀ-ն երկու հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
ԿԺԴՀ-ն փոքր հեռահարության երկու հրթիռ է արձակել Վոնսանի նավահանգստի շրջանից, թռիչքի հեռավորությունը կազմել է մոտավորապես 240 կմ, բարձրությունը՝ մոտավորապես 35 կմ: Այդ մասին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեին։
«Մարտի 2-ի ցերեկը 12:37-ին Վոնսանից ոչ հեռու տարածաշրջանից Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության երկու հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Այս անգամ հրթիռների թռիչքի առավելագույն հեռավորությունը կազմել է մոտավորապես 240 կմ, բարձրությունը՝ մոտավորապես 35 կմ: ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի հետախուզական մարմինները լրացուցիչ տվյալների մանրակրկիտ ուսումնասիրություն են կատարում»,- ասված է զինվորականների հաղորդագրության մեջ:
Վերջին անգամ ԿԺԴՀ-ն Ճապոնական ծովի ուղղությամբ փոքր հեռահարության հրթիռներ է արձակել 2019 թվականի նոյեմբերի 28-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: