Վիճաբանություն և դանակահարություն Արղության փողոցում
Փետրվարի 27-ին, ժամը 13.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի ծակած-կտրած վերքով բուժօգնության է տեղափոխել 20-ամյա երիտասարդի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Արղության փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 18.00-ին, Արաբկիրի բաժին է ներկայացել 18-ամյա երիտասարդ և տվել խոստովանական բացատրություն, որ վիճաբանության ժամանակ ինքն է դանակահարել հիվանդանոց տեղափոխվածին: Նրա մատնանշած վայրից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: