Բաժիններ՝

Միրչա Լուչեսկու. Երկու տարի առաջ մենք անցանք Արսենալին, ինչու՞ պետք է այս տարի Չելսիին զիջենք

«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության մասին: Ուկրաինայի չեմպիոնները կմրցեն «Չելսիի», «Յուվենտուսի» և «Նորշելանի» հետ:

«Մենք հայտնվել ենք չեմպիոնական խմբում, ինչը տրամաբանական է նման մրցաշարի համար: Վիճակահանությամբ մեզ բաժին ընկան Եվրոպայի ակումբային առաջնության չեմպիոնը, Իտալիայի չեմպիոնը և Դանիայի չեմպիոնը: Վերջինս նույնպես շատ ուժեղ ակումբ է և կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ մրցակիցների համար:

Չեմ կասկածում, որ «Շախտյորը» արժանիորեն կխաղա այս ակումբների հետ: Եթե երկու տարի առաջ մենք նույն խմբային փուլում անցանք «Արսենալին», ապա ինչու՞ պետք է զիջենք «Չելսիին»: Ծանր կլինի «Յուվենտուսի» հետ, բայց ես լավ ծանոթ եմ իտալական ֆուտբոլին և հույս ունեմ լավ պատրաստել «Շախտյորը» Թուրինի ակումբի հետ հանդիպմանը: Բացի դրանից, «Չելսիի» և «Յուվենտուսի» հետ հանդիպումները խթան կհանդիսանան ֆուտբոլիստների և երկրպագուների համար, ովքեր ամբողջությամբ կլցնեն «Դոնբաս Արենան» և մեծ աջակցություն ցույց կտան մեզ:

Ինչ վերաբերում է ֆավորիտին, ապա կարելի է դա համարել «Չելսին»՝ որպես նախորդ Չեմպիոնների լիգայի հաղթող: Այդուհանդերձ, խաղով Լոնդոնի ակումբը չի գերազանցում «Յուվենտուսին»», – Լուչեսկուի խոսքերն է մեջբերում Sport-express.ru կայքը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս