Բաժիններ՝

Չավի. Կարող էինք հաղթել

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Էրնանդեսը Սուպերգավաթի համար պատասխան խաղից հետո նշել է, որ իր թիմը բոլոր հնարավորություններն ուներ տիրանալու այդ տիտղոսին։ Հիշեցնենք, որ այդ խաղում «Բարսելոնան» 2։1 հաշվով զիջել է և երկու խաղերի արդյունքնում պարտվել «Ռեալի» հետ դիմակայությունում։

«Շատ վատ մենկնարկեցինք և թույլ տվեցինք երկու սխալ, ինչի հետևանքով զիջեցինք տիտղոսը։ Սակայն չնայած այդ ամենին, մենք նույնիսկ 10 հոգով կարողացանք արժանի պատասխան տալ։ Հաղթելու երկու հոյակապ հնարավորություն ունեինք։ Այո՛, մենք զիջեցինք տիտղոսի համար պայքարում, սակայն ամենահետաքրքիրը դեռ առջևում է», – ասել է Չավին։ Այս մասին հաղորդում է AS-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031