Արազ Օզբիլիս. Հրաշալի հանդիպում էր
Կրասնոդարի «Կուբանի» նորեկ, Հայաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրում «Վոլգային» հաղթելուց (6:2) հետո հայտարարել է, որ ամբողջ թիմը գերզանց խաղ է ցուցադրել:
«Հրաշալի հանդիպում էր: Ամբողջ թիմը գերազանց խաղաց և շատ բան ստացվեց մեզ մոտ: Այդուհանդերձ, կարող էինք նաև գոլ չընդունել: Նման խոշոր հաշիվը ինձ չի զարմացնում. մենք արագ գոլ խփեցինք և հետագայում միայն մեր ստեղծած բազմաթիվ պահերն իրացրինք:
Ես առաջին անգամ էի խաղում «Կուբանի» մարզադաշտում և ինձ ամեն ինչ դուր եկավ: Մենք հրաշալի երկրպագուներ ունենք»,- Արազ Օզբիլիսի խոսքերն է մեջբերում Sovsport-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը