 
                        Շախտյորը ջախջախում է հերթական մրցակցին, Մխիթարյանը՝ կրկին գոլի հեղինակ (տեսանյութ)
 
                                    Ուկրաինայի առաջնության 7-րդ տուրում միանձնյա առաջատար «Շախտյորը» սեփական հարկի տակ ընդունել էր «Կարպատներին»:
Հանքափորների օրը «հանքափորները» նշանավորեցին հերթական հաղթանակով, իսկ Հենրիխ Մխիթարյանը՝ հերթական գոլով: Մխիթարյանը, կարծես, լիովին լուրջ էր խոսում՝ հայտարարելով 50 գոլ խփելու մտադրության մասին: Հավելենք միայն, որ Հենրիխը մասնակցեց ողջ հանդիպմանը:
Նա խփեց Շախտյորի 3 գոլերից մեկը, որոնց «Կարպատները» ոչ մի բանով չկարողացավ պատասխանել:
Շախտյոր – Կարպատներ 3-0
Գոլերը՝ Դենտինյո (32), Լուիս Ադրիանո (39), Հենրիխ Մխիթարյան (41)
1-0
2-0
3-0
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        