![](/banners/BeFunky-design.jpg)
Ռաուլը կրկին աչքի է ընկել Ալ-Սադի կազմում (տեսանյութ)
![](https://168.am/wp-content/uploads/2012/08/x61021-e1345907566101.jpg)
Ռաուլ Գոնսալեսը հերթական անգամ գոլի հեղինակ է դարձել, հայտնում է AS-ը: Նրա հերթական զոհն է դարձել Քուվեյթի «Ալ-Արաբին», որի հետ «Ալ-Սադը» ընկերական խաղ էր անցկացնում: Մադրիդի «Ռեալի» լեգենդար նախկին հարձակվողը արդեն երրորդ գոլն է խփում «Ալ-Սադի» կազմում:
Նրա թիմը կարողացել է հաղթել 5-3 հաշվով: Ռաուլը 5-րդ րոպեին խփել է երկրորդ գոլը:
Ռաուլի գոլը՝ 1:00-ից:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը