Բաժիններ՝

Ախալքալակի ճանապարհները վերջապես ասֆալտապատվում են

Հայաստանից ավտոմեքենայով Վրաստան գնացածները հավանաբար նկատած կլինեն, որ Բավրայի անցակետից մինչև Ախալքալակ ճանապարհը ընտիր է, բուն Ախալքալակում՝ քարուքանդ, իսկ հետո՝ կրկին լավ ճանապարհ։ Այժմ այդ խնդիրը լուծման փուլում է։

Ախալքալակի Վազգեն Սարգսյան փողոցն ասֆալտապատվում է՝ Աղմաշենեբելիից մինչև Լոմսաձե ընկած 210 մետր երկարությամբ հատվածում։ Ինչպես նաև ասֆալտապատվում է Մաշտոցի մի հատվածը՝ Շրջանային դատարանից մինչև Սարգսյան փողոցն ընկած 110 մետր երկարությամբ։ Իսկ Միկոյան փողոցն ասֆալտապատվում է՝ Միկոյան-Մյասնիկյան խաչմերուկից մինչև Միկոյան-Ջավախեթի խաչմերուկը ընկած 100 մետր երկարությամբ հատվածը։ Ասֆալտապատման աշխատանքներն իրականացնում է տեղական «Ջավախավտոգզա» շինարարական կազմակերպությունը։ Ասֆալտապատման համար Ախալքալաքի շրջանային բյուջեից հատկացվել է 523 700 լարի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս