Քալաձեին մերժել են հրաժեշտի խաղի համար մարզադաշտ տրամադրել
Վրաստանի ազգային հավաքականի և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Կախա Քալաձեին մերժել են տրամադրել Բորիս Պայչաձեի անվան մարզադաշտը, որտեղ անվանի ֆուտբոլիստը նախատեսում էր անցկացնել իր հրաժեշտի խաղը։
«Մենք պատրաստ էինք Թբիլիսի բերել «Միլանը»և սեպտեմբերի 13-ին անցկացնել ընկերական խաղ, որին կմասնակցեր Վրաստանի հավաքականը, սակայն մերժում ստացանք։ Մեզ հայտնել են, որ մարզադաշտը մեկ ամսվա ընթացքում զբաղված է լինելու, և բոլոր օրերին արդեն կան միջոցառումներ», – ասել է Քալաձեն։
Հիշեցնենք, որ վրացի նախկին ֆուտբոլիստը սկսել է անդամակցել «Վրացական երազանք» ընդդիմադիր շարժմանը, որից հետո նրա դեմ իրականացվում են հետապնդումներ։ Վերջերս դատարանի որոշմամբ կալանքի տակ են դրել Քալաձեի բանկային բոլոր հաշիվները։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը