Բաժիններ՝

Չելսիից գրեթե 2 տարի պահանջվեց մրցաշարային աղյուսակը գլխավորելու համար (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 2-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում 4:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ռիդինգի» նկատմամբ և գրեթե 2 տարի ընդմիջումից հետո կրկին գլխավորեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: «Ազնվականները» վերջին անգամ մրցաշարային աղյուսակի 1-ին տեղում եղել էին 2012 թվականի նոյեմբերին:

Ինչպես առաջին տուրի «Ուիգանի» հետ խաղում (2:0), կրկին գերազանց հանդիպում անցկացրեց լոնդոնցիների նորեկ Էդեն Ազարը, ով 2 տուրում 2-րդ 11 մետրանոցը վաստակեց իր թիմի համար: 18-րդ րոպեին Ֆրենկ Լեմպարդը սառնասրտորեն առաջ մղեց իր թիմին:

Հյուրերից 11 րոպե պահանջվեց ոչ միայն հաշիվը հավասարեցնելու, այլև առաջ անցնելու համար: Նախ Ռուսաստանի հավաքականի հարձակվող Պավել Պոգրեբնյակն իր առաջին գոլը խփեց (25 ր.) «Ռիդինգի» կազմում, ապա Դենի Գաթրին (29 ր.) հաշիվը դարձրեց 1:2:

«Ազնվականները» միայն երկրորդ խաղակեսի միջնամասում կարողացան հավասարեցնել հաշիվը: Աչքի ընկավ Գարի Քեյհիլը (65 ր.), իսկ այս հանդիպման վճռորոշ գոլը խփեց Ֆերնանդո Տորեսը (81 ր.): Վերջնամասում «Ռիդինգը» մեծ ուժերով նետվեց առաջ, սակայն ոչինչ չկարողացավ անել, փոխարենը, մրցավարի ավելացրած ժամանակում Բրանիսլավ Իվանովիչը խփեց իր թիմի 4-րդ գոլը:

«Չելսին» հաղթեց 4:2 հաշվով և վաստակած 6 միավորով միանձնյա գլխավորեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս