Բաժիններ՝

Հետապնդել էին, կրակել, մեքենան կողաշրջել, իսկ վարորդին ծեծել ու թողել էին դաշտում

Սեպտեմբերի 29-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում մի կնոջից ահազանգ է ստացվել, որ Արզական գյուղի տղաները հետևել են իր որդուն, հարվածել են նրա ավտոմեքենային, զենքով կրակել, մեքենան շուռ են տվել, այնուհետև ծեծել են որդուն ու անգիտակից թողել են դաշտում։ Ըստ կնոջ՝ տղան ուշքի է եկել և զանգահարել հորը:

Ձեռնարկված միջոցառումներով Արտաշատի ոստիկաններին հաջողվել է պարզել, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Արարատի մարզի Նորաշենից Արզական գյուղ տանող ճանապարհին Նորաշեն գյուղի մի խումբ տղամարդիկ հետապնդել են 24-ամյա երիտասարդին, օդաճնշիչ զենքով կրակել են նրա ուղղությամբ, ապա իրենց վարած ավտոմեքենայով հարվածել երիտասարդի «ԲՄՎ»-ին։ Բախման արդյունքում «ԲՄՎ»-ն կողաշրջվել է։ Հետապնդողները երիտասարդին ավտոմեքենայից դուրս են հանել ու ծեծել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Պարզվել է նաև վնասվածքներ հասցնողների ինքնությունը: Նրանցից երկուսը տարված բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել են ոստիկանության բաժին:
Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս