«Հարցեր հնչեցնելու իրավունքը ՀՀ-ում քրեորեն հետապնդելի արարք չէ». Զարուհի Փոստանջյան

«Հարցեր հնչեցնելու իրավունքը ՀՀ-ում քրեորեն հետապնդելի արարք չէ»,- սա Զարուհի Փոստանջյանի արձագանքն է  Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանավորումների վերաբերյալ:

Ըստ նրա՝ տեսանյութում չկար ճնշում դատարանների նկատմամբ: Անդրադառնալով տեսանյութում հնչեցվող հարցադրումներին՝ նա նշեց.  «Ցավում եմ, որ այդ հարցի հեղինակը, ըստ էության, այօրվա գործող կառավարության առաջին դեմքն է, և այդ համատեքստում այն պետք է դիտենք:

Երբ պետության առաջին դեմքը հայտարարում է՝ կա՞ այնպիսի մի դատավոր, որն իմ ասածին կարող է ասել՝ չէ, սա նշանակում է, որ արդեն իսկ հրապարակավ կառավարության ղեկավարը կարող է դատավորներին ցուցմունքներ տալ»:

Զ. Փոտանջյանն անդրադարձավ նաև գաղտնալսումներին, ՍԴ դատավորների շուրջ գործընթացներին, դատարանների արգելափակման ակցիային՝ նկատելով, որ դրանք միջամտություն են դատական գործունեության նկատմամբ.

«Եվ եթե դու դրանց որակավորում չես տալիս, բայց երբ երկու երիտասարդ փողոցում տեսնում է դատավորին, դու այն որակում ես  քրեորեն հետապնդելի արարք, տեսնում ենք խտրական վերաբերմունք»:

Ըստ նրա՝ խտրական վերաբերմունք կա նաև տարբերվող կարծիք ունեցողների հանդեպ. «Անհանդուրժողական խոսքը և բռնության կոչերն այս մեկուկես տարվա ընթացքում ուղղակի հեղեղեցին ամբողջ մեդիադաշտը, և դրանք հնչում են ամենաբարձր ամբիոններից, ինչն անթույլատրելի է. հասարակությանը չի կարելի բաժանել. եթե իրապես կառավարություն ես, ապա ներկայացնում ես հասարակության բոլոր շերտերին»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս