Գատուզոն չի գլխավորի «Սպարտակը», նա կվերադառնա Իտալիա
«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն չի գլխավորի «Սպարտակը», հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլան:
Ըստ աղբյուրի տվյալների՝ Գատուզոյին չի համոզել մոսկովյան ակումբի առաջարկը, չնայած նրան, որ ֆինանսական տեսանկյունից այն շատ ձեռնտու էր:
Հաղորդվում է, որ այսօր նա կվերադառնա Իտալիա և, ամենայն հավանականությամբ, կդառնա «Ջենովայի» գլխավոր մարզիչը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը