ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն այցելել է 5-րդ զորամիավորում
Հանրապետությունում շարունակվող ռազմավարական լայնածավալ զորավարժության շրջանակում սեպտեմբերի 27-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը եղել է 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում, որտեղ վարժանքներ են անցկացնում զինված ուժերը համալրած պահեստազորայինները։
ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը հետևել է վարժանքների ընթացքին, շրջել բացազատված ուսումնական կետերում, անձնակազմի հետ քննարկել պայմանական մարտական գործողությունների առանձնահատկությունները, հրամանատարական կազմին տվել որոշ հանձնարարականներ: