Աշոտ Ահարոնյանը` դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդելու մասին
ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել և բերման է ենթարկել դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդելու և ճնշումներ գործադրելու մեջ կասկածվող երիտասարդին։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
«Սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։ Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել հիշյալ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող երիտասարդը։ Կատարվում է հետաքննություն»,-հայտնում է Ահարոնյանը։