Բաժիններ՝

Թուրք պատգամավորի տանը աղջկա դի է հայտնաբերվել․ մահվանից առաջ նա սեռական բռնության է ենթարկվել

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության պատգամավոր Ունալ Շիրինի տանը հիվանդապահ աշխատող ազգությամբ ուզբեկ Նադիրա Քադիրովային մեռած են գտել։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Երիտասարդ աղջկա դին հայտնաբերել են թուրք պատգամավորի տան սենյակներից մեկում։ Աղջիկը խնամում էր պատգամավորի՝ առողջական խնդիրներ ունեցող կնոջը։ Քադիրովայի մահվան օրը բնակարանում եղել են միայն Շիրինը և նրա կինը։ Որպես մահվան հիմնական վարկած դիտարկվում է ինքնասպանությունը։

Աղջկա հարազատները համաձայն չեն դատաբժշկական փորձաքննության արդյունքների հետ։ Քադիրովայի մոտ ընկերուհին լրատվամիջոցների հետ զրույցում պնդել է, որ թուրք պատգամավորը ուզբեկ աղջկան սեռական բռնության է ենթարկել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս