 
                        Նեյմարը շատ վատ օրինակ է ծառայում երեխաներին. Տիտե
 
                                    «Կորինտիանսի» գլխավոր մարզիչ Տիտեն քննադատել է «Սանթոսի» հարձակվող Նեյմարին: Մասնագետի կարծիքով` երիտասարդ հարձակվողը շատ հաճախ է սիմուլյացիայի դիմում, ինչը կարող է վատ օրինակ լինել ֆուտբոլիստների ապագա սերնդի համար:
«Նեյմարը միշտ ընկնում է և ցավից գալարվում, սակայն, երբ մրցակցին հեռացնում են խաղադաշտից, նա անմիջապես ոտքի է կանգնում և շարունակում հանդիպումը: Հաղթանակներն ու պարտությունները սպորտի մասնիկներն են, իսկ սիմուլյացիայի դեմն անհրաժեշտ է առնել: Նեյմարը շատ վատ օրինակ է ծառայում երեխաներին»,- Տիտեի խոսքերն է մեջբերում Goal com-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        