Բաժիններ՝

Անգլիայում երկհարկանի առանձնատունը վաճառվում է 1 ֆունտ ստեռլինգով

The Sun պարբերականի հաղորդմամբ՝ Բրիմինգհեմում երկհարկանի առանձնատունը վաճառվում է ընդամենը 1 ֆունտ ստեռլինգով: Այն ունի երեք ննջասենյակ՝ բուխարիներով և երկու հյուրասենյակ:

Նշվում է, որ գնորդը ստիպված կլինի հսկայական ներդրումներ կատարել տան վերանորոգման աշխատանքներում, քանի որ տունը գտնվում է ոչ բարվոք վիճակում. սենյակների պաստառները պոկված են, բացակայում է տանիքի մի հատվածը:

Ի դեպ, տունը գտնվում է քաղաքի կենտրոնից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս