Քուվեյթի վարչապետը Իրանից պահանջել է չմիջամտել մյուս երկրների ներքին գործերին
Քուվեյթի վարչապետ շեյխ Ջաբեր ալ Մուբարաք ալ Համադ աս Սաբահը, սեպտեմբերի 26-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, կոչ է արել Թեհրանին չմիջամտել մյուս պետությունների գործերին։
«Հարկ է, որ Իրանը համաձայնի երկխոսության, որը հիմնված կլինի ուրիշ երկրների ինքնիշխանությունը հարգելու եւ նրանց ներքին գործերին չմիջամտելու վրա, ինչպես նաեւ միտված կլինի Պարսից ծոցում լարվածության թուլացմանը եւ նավագնացության անվտանգության ապահովմանը»,-հայտարարել է Քուվեյթի վարչապետը:
Նա նաեւ նշել է Քուվեյթի տարածքում ՄԱԿ-ի հովանու ներքո միջեմենյան բանակցություններ անցկացնելու իր երկրի պատրաստակամությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: