Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Խաշկոջիի սպանության հետ կապված միջադեպի պատասխանատվությունը
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդն ընդունել է Ստամբուլում սաուդցի լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության հետ կապված միջադեպի պատասխանատվությունը: Այդ մասին ասվում է Frontline ցիկլի վավերագրական ֆիլմի ծանուցման մեջ, որը սեպտեմբերի 26-ին զետեղվել է ԱՄՆ-ի PBS (Public Broadcasting Service) հանրային հեռարձակման ծառայության կայքում:
Լրագրող Մարտին Սմիթի այդ ֆիլմը եթեր կտրվի հոկտեմբերի 1-ին:
«Դա տեղի է ունեցել, երբ ես ծառայության մեջ էի (PBS-ի տարբերակում՝ բառացիորեն՝ «իմ հերթափոխի ժամանակ»): Ես ստանձնում եմ ողջ պատասխանատվությունը»,-ասել է արքայազնը, որը երկրում կարեւորությամբ երկրորդ դիրքն է զբաղեցնում թագավորից հետո: Նա, սակայն, պնդում է, որ իրազեկված չի եղել Խաշկոջիի հետ տեղի ունեցածի մասին: Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը պարզաբանել է, որ թագավորությունում «20 մլն հպատակ եւ 3 մլն պետական ծառայող կա», որոնք ունեն իրենց օրակարգն ու խնդիրները, եւ հնարավոր չէ իմանալ, թե ինչ է անում նրանցից յուրաքանչյուրը:
Գահաժառանգ արքայազնը մեկնաբանել է այն հարցը, որ լրագրողին «սպանածների թիմի» անդամները տեղից տեղ էին շարժվում էր Ռիադի եւ Ստամբուլի միջեւ՝ թագավորական ավիապարկի մասնավոր բիզնես-ջեթերում: Նրա խոսքով՝ «պաշտոնյաները, նախարարներն ունեն առաջադրանքներ, պատասխանատվության գոտի, եւ նրանք իրավունք ունեն դա անել (օգտվել թագավորական ընտանիքի ինքնաթիռներից):
Խաշկոջին, որը հայտնի էր էր Ռիադի քաղաքականությանը վերաբերող քննադատական հոդվածներով, կորել էր 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում իր երկրի գլխավոր հյուպատոսություն այցելելիս: Հոկտեմբերի 20-ին սաուդյան իշխանությունները հայտնել են, որ լրագրողը դիվանագիտական ներկայացուցչության շենքում սպանվել է ընդհարման հետեւանքով: Համաշխարհային հանրակցությունը խստիվ դատապարտել է այդ հանցագործությունը՝ կոչ անելով էր Ռիադին՝ թափանցիկ հետաքննություն անցկացնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: