Բաժիններ՝

Հոկտեմբերի 1-ից կբարձրանա փրկարարների աշխատավարձը

ՀՀ կառավարության հերթական նիստին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ փրկարար ծառայողների հավելավճարների համար անհրաժեշտ է ստեղծել իրավական հիմքեր:

«Փրկարար ծառայության առանձնահատկություններով պայմանավորված՝ հավելումների տրամադրման դեպքեր սահմանվել են հայկական ատոմային էլեկտրակայանի տարածքում տեղադրված փրկարարական ծառայության կողմից հատուկ պայմաններում ծառայության համար: Այն դեպքում, երբ այլ վթարային, փրկարարական ծառայությունների համար հավելավճարներ նախատեսված չեն: Ներկայումս հատուկ փրկարարական ծառայություն իրականացնող  կրտսեր խմբի փրկարարների աշխատավարձը կազմում է 85-95 հազար դրամ, ինչը ոչ համարժեք է այն աշխատանքին, որն ամեն օր իրականացնում են տվյալ աշխատակիցները»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Նա նաև ընդգծեց, որ փրկարարները տարբեր աշխատանքներ իրականացնելիս ոչ միայն վտանգում են իրենց կյանքը, այլև այդ աշխատանքները կատարում են ֆիզիկական և հոգեբանական ծանր պայմանների արդյունքում:

Նրա խոսքով՝ որոշման նախագիծն ընդունվելու դեպքում այս տարվա պետական բյուջեով նախատեսված է 475 մլն 802 հազար դրամ, իսկ հաջորդ տարվա պետական բյուջեով նախատեսված է 1 մլրդ 903 հազար դրամ ծախսերի ավելացում:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս