Բալասանյանը ողջունում է ՀՀԿ-ին` իրեն սատարելու համար

Գյումրիի քաղաքապետի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Սամվել Բալասանյանը չի պատրաստվում դուրս գալ ԲՀԿ-ից: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է ինքը` Ս. Բալասանյանը` մեկնաբանելով այն լուրերը, թե քանի որ նրան պաշտոնապես սատարում է նաև ՀՀԿ-ն, ընտրություններից հետո ինքն անդամագրվելու է «Հանրապետական» կուսակցությանը: «Տրամաբանությունից զուրկ են նման ասեկոսեները: Որովհետեւ այսօր երեւի Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ է ձեւավորվում նման մշակույթ, որ, ասենք, կարող է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրած թեկնածուին նաեւ սատարել Հանրապետական կուսակցությունը»,- ասել է Բալասանյանը` ողջունելով ՀՀԿ-ի` իրեն սատարելու որոշումը: «Որովհետեւ սա ՏԻՄ ընտրություններ է, եւ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, բնականաբար, այս երկու կուսակցությունների պոտենցիալը կարծես սատարում է քեզ: Իսկ այդ ավելորդ ասեկոսեներին մի հավատացեք: Եթե ինչ-որ մեկը բացատրի, թե ինչի համար է նման բան ասում… Ես ուղղակի զարմանում եմ: Ուղղակի լրատվամիջոցները ինչ-որ բան են փնտրում, ինչ-որ նոր ինտրիգ: Ինչի՞ մասին է խոսքը: Ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահն եմ, չմոռանաք», – հայտարարել է նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031