Բաժիններ՝

Հնդկաստանի արեւմուտքում առնվազն 11 մարդ է զոհվել տեղատարափների հետևանքով

Առնվազն 11 մարդ է զոհվել Հնդկաստանի Փունա արեւմտյան քաղաքում (Մահարաշթրայի նահանգ), որը գտնվում է հուժկու մուսոնային տեղատարափների տիրապետության տակ: Այդ մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը: Առատ տեղումները եւ դրանց առաջացրած հորդացումները մուսոնային անձրեւների ընթացիկ սեզոնում մեկ անգամ չեն մարդկային զոհերի հետեւանք դարձել Հնդկաստանի այդ տարածաշրջանում: Նահանգի գլխավոր նախարար Դավենդրա Ֆադնավիսի խոսքով՝ ներկայում իշխանությունները «բոլոր ջանքերը գործադրում են՝ զոհերի հետագա աճը կանխելու համար»:

Հեռուստաալիքը նշում է, որ Շիվանփուրի շրջանում ցեխահոսքերը մի քանի մարդ են քշել-տարել, նրանց ճակատագիրն առայժմ անհայտ է մնում: Բազմաթիվ միջադեպերի պատճառով Հնդկաստանի տարածաշրջանի իշխանությունները կարգադրել են սեպտեմբերի 26-ին չեղյալ հայտարարել ուսումնական պարապմունքները դպրոցներում եւ քոլեջներում: Խոշոր քաղաների եւ գյուղերի տուժած բնակիչներին տարահանում են անվտանգ շրջաններ: Եղանակի կանխատեսումը, մինչդեռ, մխիթարական չէ. օդերեւութաբանները կարծում են, որ տեղատարափ անձրեւները կշարունակեն ջրի տակ առնել Մահարաշթրան եւս առնվազն մի քանի օր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս