Բաժիններ՝

Թրամփը խոստացավ օգնել «վերադարձնելու» Ղրիմը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դունալդ Թրամփն օգնություն է խոստացել Ղրիմը «վերադարձնելու» հարցում։

«Ինձ թվում է, ես դա լսեցի, որ նա համաձայն է, որ դա մեր հայրենի հողն է, եւ մենք վերադարձնելու ենք այն: Նա ասում է. «Այո՛, ձեզ հարկավոր է աշխատել, եւ մենք օգնելու ենք ձեզ»,- Զելենսկու խոսքը մեջբերել է ՈւՆԻԱՆ գործակալությունը: Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Թրամփին պատմել է թերակղզու գեղեցկության մասին:

Պետությունների ղեկավարները նախօրյակին շփվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում: ԱՄՆ-ի ղեկավարը հանդիպումը որակել է «ֆանտաստիկ», բայց մանրամասներ չի հայտնել: Միայն հայտնի է, որ նա խորհուրդ է տվել Զելենսկուն՝ «շարունակել առաջընթացը» Ռուսաստանի հետ հարաբերություններում: Ուկրաինայի նախագահն իր հերթին հավաստիացրել է, որ չի ցանկանում միջամտել ԱՄՆ-ի ընտրություններին եւ պաշտոնակցին հրավիրել է այցելել Կիեւ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս