«Բարեկամաբար հորդորում էի` մի՛ պաշտպանեք մի բան, որ Փաշինյանն ինքը այլևս երբեք չի կրկնելու». Սամվել Ֆարմանյան
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջին նկարում Նիկոլ Փաշինյանի գրառումն է Արցախի անկախության տոնի առիթով` սեպտեմբերի 2-ին: Ասում էր. «Արցախն իր անկախությունը հռչակել է Սովետական Ադրբեջանից»:
Երկրորդ նկարում հատված է նրա այսօրվա ՄԱԿ-ի ելույթից: Ասում է. «Արցախն իր անկախությունը հռչակել է, ինչպես Ադրբեջանը, դուրս գալով Սովետական Միության կազմից»:
Прогресс на лицо!
Իսկ ես սկսել էի արդեն կասկածել, որ մեր ԱԳՆ-ի իմ շատ սիրելի գործընկերները կորցնում են իրենց մասնագիտական կամքը: Ապրե՛ք, տղեք: Հայաստանի շահը վեր է ամեն ինչից, ու ձեր ճակատում դուք նահանջի տեղ չունեք:
Հ.Գ. Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք: Երբ ես հանդես եկա Փաշինյանի առաջին հայտարարության կոշտ քննադատությամբ, նրա «պատգամավորները» ջանք չէին խնայում` ապացուցելու, որ Փաշինյանը ճիշտ է արել, սխալ բան չի ասել: Բարեկամաբար հորդորում էի` մի՛ պաշտպանեք մի բան, որ Փաշինյանն ինքը այլևս երբեք չի կրկնելու: Կանխատեսում էի, որ ԱԳՆ-ն կգտնի ձևը` հասկացնելու Փաշինյանին, որ Ացախի մասին չմտածված բաներ ասել ՉԻ ԿԱՐԵԼԻ»:
Առաջին նկարում Նիկոլ Փաշինյանի գրառումն է Արցախի անկախության տոնի առիթով` սեպտեմբերի 2-ին: Ասում էր.«Արցախն իր…
Gepostet von Farmanyan Samvel am Donnerstag, 26. September 2019