Բաժիններ՝

«Ես, հավանաբար, կվերականգնեի այդ թռիչքները». Սերգեյ Լավրով

Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը ճիշտ որոշում կլիներ, քանի որ այդ երկրի քաղաքացիների մեծամասնությունը գիտակցեց ավելի վաղ տեղ գտած հակառուսական սադրանքների անարդյունավետությունը:

Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում: «Ես, հավանաբար, կվերականգնեի այդ թռիչքները:

Ինձ թվում է, որ դա ճիշտ կլինի այն բանից հետո, երբ վրաց բնակցության մեծամասնությունը գիտակցեց այն արարքի հակարդյունավետությունը, որը տեղի ունեցավ վրացական խորհրդարանում, երբ այնտեղ նիստ էր անցկացնում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը»,- ասել է նախարարը: Լավրովն ընդգծել է, որ միշտ էլ հանդես է եկել Ռուսաստանի եւ Վրաստանի բարեկամության օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս