Բաժիններ՝

Ջոնսոնը Brexit-ի հետաձգում չի խնդրի, նունիսկ եթե պարտավոր լինի դա անել օրենքով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Եվրամիությունից Brexit-ի հետաձգում չի խնդիրի նույնիսկ այն դեպքում, եթե խորհրդարանի ընդունած օրենքն իրեն պարտավորեցնի անելու դա: Սեպտեմբերի 25-ի երեկոյան դա հավաստել է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարն ինքը՝ պատասխանելով երկրի խորհրդարանի Համայնքների պալատի անդամների հարցերին:

«Չեմ անի»,- ասել է նա ի պատասխան այն հարցին, թե ինքը կդիմի արդյոք Եվրամիությանը երեք ամսով Brexit-ը հետաձգելու խնդրանքով, եթե մինչեւ հոկտեմբերի 19-ն իրեն չհաջողվի Բրյուսելի հետ նոր գործարք կնքել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջը կամ էլ ստանալ խորհրդարանի թույլտվությունն առանց գործարքի Brexit-ի իրականացման համար: Ըստ որում օրենքը, որն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 9-ին, նրան պարտավորեցնում է անել հենց դա, եթե վերոհիշյալ երկու պայմանները չկատարվեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս