ՀՔԾ-ի մանևրը. ինչպե՞ս են հիմնավորելու Մհերյան-Կոստանյանին ուղղված մեղադրանքները․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՔԾ երեկ առաջադրած մեղադրանքով ՀՀ ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանն ու ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ ձեռնամուխ են եղել Գեւորգ Կոստանյանի ու Գեւորգ Մհերյանի ցուցումներն ու հանձնարարությունները կատարելուն:
Մասնավորապես, ըստ մեղադրանքի` Կոստանյանն ու Մհերյանը պահանջել են հետին ամսաթվերով կազմել եւ պաշտոնական շրջանառության մեջ դնել 2008-ի մարտի 1-2-ին ոստիկանության կատարած գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:
Ալիկ Սարգսյանը, սակայն, Armlur.am-ի հետ զրույցում շեշտելով, որ մեղադրանքը չի ընդունում, ասել է, թե շատ շուտով կտեսնեք, որ այդ գործը կարճվել է: Կոստանյանի ու Մհերյանի` ցուցումներ տալու վերաբերյալ էլ ասել է, թե նրանց` այդ տարիների գործունեության վերաբերյալ որեւէ բան չի հիշում: Սարգսյանը հավելել է.
«Ես չեմ կարող մի բան ասել, եթե ո՛չ ներկա եմ եղել, ո՛չ լսել, ո՛չ էլ տեսել եմ»: Ի դեպ, հետաքրքիր է, թե այս իրավիճակում ՀՔԾ-ն ինչպես է հիմնավորելու, ապացուցելու մասնավորապես Մհերյան-Կոստանյանին ուղղված այս մեղադրանքները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: