Նոր կուսակցություն Արցախում. Հիմնողը Ապրիլյանի ժամանակ Ասկերանի ուղղությամբ հաջող օպերացիա իրականացնողն է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նոր կուսակցություններ են ստեղծվում: Առաջիկայում  կուսակցություն կհիմնի ՊԲ նախկին հրամանատարներից մեկը՝ Գրիգորի Սահակյանը, ով հանրությանը հայտնի դարձավ ապրիլյան պատերազմի օրերին:

Նրա ղեկավարած զորամասն Ասկերանի ուղղությամբ հաջող օպերացիա իրականացնողն էր, որից հետո նա պարգեւատրվեց Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով: Սահակյանը մասնակցում էր Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններին եւ 2-րդ տեղը գրավեց՝ մոտ 5 հազար ձայնով (հաղթեց իշխանական թեկնածուն): Այժմ Սահակյանը շրջանային այցեր է կատարում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30