Բաժիններ՝

Հարրին և Մեգանը մանուկ Արչիին ծանոթացրել են արքեպիսկոպոս Տուտուի հետ

Սասեքսի դուքսը եւ դքսուհին իրենց որդուն՝ Արչիին, ներկայացրել են ապարտեիդի դեմ պայքարի հայտնի մարտիկ արքեպիսկոպոս Դեսմոնդու Տուտուին, տեղեկացնում է BBC-ին: Սա չորսամսական մանկիկի առաջին հայտնվելն է հանրության մեջ Աֆրիկայում արքայազն Հարրիի եւ Մեգանի 10-օրյա շրջագայության ընթացքում:

Արչին մոր ձեռքերի վրա գոհ եւ ժպտուն տեսք ուներ արքեպիսկոպոս Տուտուի եւ նրա դստեր՝ Տանդեկա Տուտուի հետ ծանոթանալու ժամանակ: Արքայազն Հարրին եւ Մեգանը կատակել են այն բանի շուրջ, թե փոքրիկը որքան ազատ է իրեն պահում խցիկների առջեւ: «Նա իր տարիքի համեմատ շատ խելացի է»,-որդու մասին ասել է Մեգանը, իսկ արքայազն Հարրին նշել է. «Ինձ թվում է նա արդեն վարժվել է դրան»:

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Տուտուն պատմել է, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամների հետ հանդիպումը «հազվագյուտ առանձնաշնորհ ու պատիվ է» իր համար: Ընդհանուր առմամբ նա արքայազն Հարրիի, Մեգանի եւ Արչիի հետ միասին կես ժամ անցկացրել է իր կողմից հիմնված Legacy Foundation բարեգործական հիմնադրամի գրասենյակում, որը գտնվում է Քեյփթաունում, մի շենքում, որը ժամանակին կառուցել են ստրուկները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս