Կարող ենք միայն սպասել Ատլետիկի որոշմանը. Մատիաս Զամեր
Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Մատիաս Զամերը հայտարարել է, որ իրենք սպասում են Բիլբաոյի «Ատլետիկի» և նրա նախագահ Խոսու Ուրուտիայի վերջնական որոշմանը կիսպաաշտպան Խավի Մարտինեսի տրանսֆերն ավարտելու համար:
«Ոչ մի նորություն չկա: Մենք պետք է սպասենք և տեսնենք: Միայն կարող եմ ասել, որ ամեն ինչ կախված է «Ատլետիկից», և մենք միայն կարող ենք սպասել նրա պատասխանին», – Զամերի խոսքերը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ «Բավարիան» համաձայնվել է Մարտինեսի համար վճարել 40 մլն եվրո: Այժմ բասկյան ակումբի ղեկավարները պետք է որոշում կայացնեն` վաճառել նրան, թե` ոչ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը