Բաժիններ՝

Երիտասարդները, տեսնելով ՊՊԾ դասակի ծառայողներին` թղթե փաթեթով կասկածելի զանգված էին նետել, փորձել էին փախչել…

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը Արթիկի ոստիկանները բացահայտեցին:

Սեպտեմբերի 22-ին Արթիկի Անկախության փողոցում երկու երիտասարդ տեսնելով ՊՊԾ դասակի ծառայողներին` թղթե փաթեթով կասկածելի զանգված էին նետել, փորձել էին փախչել, բայց ոստիկանները նրանցից մեկին բռնել էին:

Պարզվել էր` փաթեթում կանեփանման զանգված է: 16-ամյա երիտասարդին պարեկայինները Արթիկի բաժին էին ներկայացրել: Ավելի ուշ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Արթիկի բաժին ծառայողների համատեղ միջոցառումներով պարզվեց ոչ միայն փախուստի դիմած մյուս երիտասարդի, այլև նրա ինքնությունը, ով երիտասարդներին իրացրել էր թմրանյութը: Կասկածվողը Արթիկ քաղաքի Սասունցի Դավիթ փողոցի 17-ամյա բնակիչ էր:

Սեպտեմբերի 21-ին, ստացված տեղեկություններն իրացնելով, նա բերման ենթարկվեց ոստիկանություն: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս