Բաժիններ՝

ԵՄ «Թումո» համալիրը նախագծելու մրցույթում հաղթել է MVRDV-ը

ԵՄ «Թումո» համալիրը նախագծելու մրցույթում հաղթել է հոլանդական MVRDV ընկերությունը:

Հիշեցնենք, մրցույթի երկրորդ փուլ էին դուրս եկել ճարտարապետական միջազգային երեք առաջատար կազմակերպություններ՝ RCR Arquitectes-ը, BIG-Bjarke Ingels Group-ը և MVRDV-ը:

Նրանք ընտրվել էին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի դեկան և 2020 թվականի Վենետիկի բիենալեի համադրող Հաշիմ Սարգիսի գլխավորված ժյուրիի կողմից:

Եզրափակչի երեք մասնակիցները ժյուրիի և ԵՄ «Թումո» համալիրի թիմի հետ Երևանում երկօրյա ինտենսիվ աշխատանքներ են անցկացրել, կատարել հաղթողի ընտրությունը:

«MIT-ի ճարտարապետության և քաղաքաշինության ֆակուլտետի դեկան և 2020 թվականի Վենետիկի բիենալեի համադրող Հաշիմ Սարգիսի կողմից գլխավորված ժյուրին ընտրել է MVRDV-ի ներկայացրած նախագիծը: Երևանում անցկացված աշխատանքների արդյունքում MVRDV-ի կողմից առաջարկված համարձակ և նորարարական դիզայնը լիովին համընկնում է նախագծի նպատակին, որն է որպես լայն հարթակ, համագործակության հանգույց, ինչպես նաև մատչելի ու բաց հանրային տարածք ծառայելը։ Մրցույթի ընթացքում ընկերության առաջարկած գաղափարները ավարտական տեսք կստանան և կհրապարակվեն 2020 թվականի ապրիլին», – ասված է Թումո-ի հաղորդագրության մեջ:

ԵՄ «Թումո» համալիրը տարածաշրջանի ամենահավակնոտ նոր կրթական էկոհամակարգն է ինժեներության և կիրառական գիտությունների ոլորտում։ Ծրագիրը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությունն է, որն իրականացվում է Եվրոպական միության և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հետ համագործակցությամբ։ 25 միլիոն եվրոյի բյուջեով՝ նախագիծը կստեղծի բաց հարթակ և ակտիվ համայնք՝ համադրելով կրթությունն ու բիզնեսը, և միավորելով ուսանողների, երիտասարդ մասնագետների և տեղական ընկերությունների իրենց միջազգային գործընկերների հետ»։

Լուսանկարում MVRDV-ի նախագծած Ռոտերդամի Market Hall-ն է: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս