Ինչպե՞ս ՀՀ հաշվեքննիչ պալատի յուրային ղեկավար ունենալ․ ակտիվ քննարկում «Իմ քայլ»-ում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպե՞ս ՀՀ հաշվեքննիչ պալատի յուրային ղեկավար ունենալ: Հարցը վաղուց է իշխանական թիմի քննարկման սեղանին: Եվ այն վճռելու համար, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, երեկ վաղ առավոտյան «Իմ քայլ»-ի պատգամավորները նախ հավաքվել են խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի աշխատասենյակում, ապա ժամեր անց` ՔՊ կենտրոնական գրասենյակում:

2015-ին Վերահսկիչից Հաշվեքննիչ պալատ անցումով, ըստ էության, որեւէ իրավական ակտով չսահմանվեց, որ Վերահսկիչի նախագահը դառնում է Հաշվեքննիչ պալատի նախագահ:

Այս առիթով, պարզվում է, Յոլյանը նամակ է ուղարկել ԱԺ նախագահին, բայց դեռ որեւէ քայլ չի ձեռնարկվել: «Իմ քայլում» հակված են ոչ թե նորից Յոլյանին ընտրել ՀՊ նախագահ, այլ միանգամից փոխել յուրայինով, սակայն հարմար թեկնածու չունեն:

Բացի այդ, ՀՊ խորհրդի անդամներից Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետը եւս լրանում է, եւ թերեւս օրենքի բացից օգտվելով էլ` փորձում են խորհրդարանում Պալատի նոր նախագահի ընտրություն կազմակերպել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս