Բաժիններ՝

«Արմավիր» ՔԿՀ-ի ներսում տեղաբաշխումները բարձրացրել են որոշ դատապարտյալների դժգոհությունը, ինչն էլ օրենքով սահմանված կարգով լուծվել է. ՔԿԾ պարզաբանումը

«Արմավիր» ՔԿՀ-ում ներկայումս անկարգություններ չկան: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

«Զանգվածային լրատվության որոշ միջոցներով տեղեկություն է տարածվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 51 ազատազրկված անձ հացադուլ է հայտարարել:

Հայտնում ենք, որ հիմնարկի ներսում տեղաբաշխումները բարձրացրել են որոշ դատապարտյալների դժգոհությունը, ինչն էլ օրենքով սահմանված կարգով լուծվել է: Ներկայումս վերոնշյալ խնդրի կապակցությամբ հացադուլ հայտարարած դատապարտյալներ չկան»,- ասված է պարզաբանման մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Արմավիր» ՔԿՀ-ում զանգվածային անհնազանդություն է. 51 ազատազրկված հացադուլ է հայտարարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս