Բաժիններ՝

Արմեն Ավետիսյանի՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը պետությանը չի փոխանցվել. Կառավարությունը նվերը դեռ չի ընդունել. «Փաստինֆո»

Կառավարությունը դեռ չի ընդունել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցի նվիրատվությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է կառավարությունից։
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի նոյեմբերի 28-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իջևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամները պատրաստակամություն են հայտնել «Գոլդեն փելիս» հյուրանեցը հանձնել պետությանը.

«Ինձ տեղեկացնում են, որ Արմեն Ավետիսյանի ընտանիքն օրեր առաջ դիմել է Պետական գույքի կառավարման վարչությանը և ասել է, որ ինքը Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նվիրում է պետությանը։ Այսինքն կա քրեական գործ հարուցված, բայց ըստ ամենայնի նրանք նաև հանրային որոշակի վերաբերմունք ակնկալելով կամ անցումային արդարդատության գործիքից օգտվելուհնարավորություն ունենալու համար՝ այդպիսի քայլի են դիմել։ Եթե այս պրոցեդուրան մինչև վերջ գնա, ի՞նչ պետք է անենք։ Մենք պետք է այդ հյուրանոցը հանենք հրապարակային աճուրդի։ Գնահատում են, որ դա կարող է ընդհուպ մինչև 10,15 և անգամ 20 մլն դոլար արժենա և այդ գումարները պետք է մուտքագրենք պետբյուջե»,-ասել էր վարչապետը։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ փորձեց պարզել՝ հյուրանոցը երբ և ինչ ընթացակարգով է հանձնվել պետությանը և արդյոք այն արդեն համարվում է պետության սեփականություն, թե ոչ և որքան է կազմում հյուրանոցի ինքնարժեքը։

Ի պատասխան մեր գրավոր հարցման՝ պարզվեց, որ թեեւ Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամները 2018թ.-ի նոյեմբերի 19-ին «Գոլդեն Փելիս» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու դիմում է ներկայացրել կոմիտե, սակայն առ այսօր այդ նվերը չի ընդունվել. Անցած 10 ամիսների ընթացքում կառավարությանը չի հաջողվել ընդունել նվիրատվությունն ընդունելու որոշումը։

«Դիմումն ստանալուց հետո Կոմիտեի կողմից կազմակերպվել են քննարկումներ, պետական այլ մարմինների հետ համագործակցության արդյունքում ստացվել են անհրաժեշտ տվյալներ եւ վերը նշված անշարժ գույքը որպես նվիրատվություն ընդունելու նպատակով մշակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որը սահմանված կարգով շրջանառվել և ներկայացվել է կառավարության քննարկմանը»,- նշված է պատասխանում։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս