Բաժիններ՝

Լևոն Պաչաջյանը պայմանագիր կնքեց Շիրակի հետ

Անկախ Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Լևոն Պաչաջյանը, պայմանագիր է կնքել Հայաստանի գավաթակիր «Շիրակի» հետ: Այս մասին Լևոնը գրել է ֆեյսբուքի իր էջում:

«Դե ինչ, նոր ակումբ, նոր մարտահրավեր: Պայմանագիր կնքեցի «Շիրակ» ակումբի հետ և շատ ուրախ եմ»,- րոպեներ առաջ գրել է Լևոն Պաչաջյանը:

Հիշեցնենք, որ Լևոն Պաչաջյանը 2004-2011 թվականներին Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ: Նրա վերջին ակումբը իրանական «Սանաթ նաֆթն» է եղել:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս