Ռուս-հայկական հարաբերությունները շարունակում են առաջընթաց կերպով զարգանալ. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին: Այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջը:

«Բազմադարյա բարեկամության և դաշնակցային գործընկերության վրա հիմնված ռուս-հայկական հարաբերությունները շարունակում են առաջընթաց կերպով զարգանալ: Մեր երկրները միջազգային և տարածաշրջանային հարթակներում արդյունավետ կերպով փոխգործակցում են ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում»,- ասվում է Լավրովի շնորհավորական ուղերձում:

ՌԴ արտգործնախարարը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում ևս շարունակել երկկողմ համագործակցությունը՝  հանուն  եղբայրական պետությունների և ժողովուրդների բարօրության, խաղաղության և անվտանգության:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30