«Ես այժմ չեմ բացահայտելու իմ դիրքորոշումը». Արարատ Միրզոյանը՝ Ադրբեջանի առաջարկի մասին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չբացահայտեց իր դիրքորոշումը՝ կապված Ադրբեջանի առաջարկի հետ՝ փոխանակել Արցախում դատապարտված երկու ադրբեջանցի դիվերսանտին ՀՀ երկու քաղաքացու հետ:

Լրագրողների հետ զրույցում Միրզոյանը նշեց, որ ինքն իր դիրքորոշումը հայտնել է և՛ Հայաստանի, և՛ Արցախի Անվտանգության խորհուրդների նիստերում:

Անդրադառնալով՝ Երևանից և Ստեփանակերտից տարբեր կարծիքներ հնչելու վերաբերյալ հարցին, նա նշեց. «Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների տարբեր անդամներն այս հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ են հայտնել:  Իհարկե, ես այժմ չեմ բացահայտելու իմ դիրքորոշումը»,- նշեց Միրզոյանը:

Տեսանյութեր

Լրահոս