ԱՄԷ նախագահը ՀՀ Անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանը ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՇՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
Մասնավորապես, ասված է.
«Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ պատիվ ունեմ հղելու Ձերդ գերազանցությանը և բարեկամ հայ ժողովրդին ամենաջերմ շնորհավորանքներս։ Խնդրում եմ փոխանցել Ձեր ժողովրդին, որ Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովուրդը տոնի կապակցությամբ կիսում է իր ուրախությունը։
Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն, երջանկություն և հարատև հաջողություն, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և երջանկություն։
Ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս և հարգանքիս հավաստիքը»։