Արցախի իշխանական շրջանակներում հակված են իրենց թեկնածուին առաջադրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախը պատրաստվում է 2020 թվականի մարտի վերջին կայանալիք համապետական ընտրություններին։ Այս ամիսներին մեծ թվով թեկնածուների անուններ շրջանառվեցին, որոնցից հստակ են միայն մի քանիսը՝ Արայիկ Հարությունյան, Մասիս Մայիլյան, Վիտալի Բալասանյան։

Բակո Սահակյանը հայտարարել է, որ չի առաջադրվելու, եւ հավաստիացրել, որ արբիտրի դեր է խաղալու՝ չպաշտպանելով ոչ մի թեկնածուի եւ հնարավորություն տալով, որ ժողովուրդն անկաշկանդ իր ընտրությունը կատարի։ Սակայն ակնհայտ է, որ գործող իշխանությունն ունենալու է ֆավորիտ։

Մենք տեղեկացանք, որ իշխանական շրջանակները հակված են առաջադրել եւ պաշտպանել Արցախի հերոս Արշավիր Ղարամյանին, ով եղել է Արցախի ոստիկանապետ, ԱԱԾ տնօրեն, գլխավոր դատախազ, իսկ ներկայում զբաղեցնում է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս